2020-ի 44-օրյա պատերազմի օրերին, ինչպես Արցախյան առաջին հերոսամարտի ժամանակ, Հայաստանի բոլոր քաղաքներն ու գյուղերը իրենց լավագույն որդիներին, ազգի սերուցքն ուղարկեցին Արցախ՝ հայոց հնամենի հողը, բերդաքաղաքը, շեները պաշտպանելու, առաջնագծում անձնուրաց մարտնչող Հայկական բանակի շարքերը լրացնելու։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանը․
«Նրանցից շատերն իրենց կյանքը տվեցին հանուն Արցախի մղվող ծանր մարտերում։ Եվ այսօր սրբավայր դարձած պանթեոններում մեր հերոսների շիրմաքարերը պայքարը շարունակելու, նոր հաղթանակներ կռելու և ապրելու ու արարելու խորհուրդ ունեն միայն»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը