Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ցավոք, խաղաղություն գնելու համար մարդկությունը վճարման այլ միջոց դեռ չի' գտել, քան արյամբ։
Խաղաղության թեզ հնչեցնելով՝ ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ են ստանում։
Ցավոք, մենք դեռ պետք է վճարենք խաղաղության համար, որովհետև 2020 թվականին մեր արյունը զոհաբերվեց համաշխարհային դավադրության մասնակիցների նպատակներին, ու մենք չկարողացանք վերջնականապես հաստատել խաղաղություն։
Հիմա 1988-ի վիճակում ենք, որոշ դեպքերում ավելի լավ, որոշ դեպքերում ավելի վատ, բայց մի բանում լրիվ նույն վիճակն է. Աշխարհը կրկին մեր թշնամու կողմն է ու մենք կրկին մենակ ենք ինքներս մեզ հետ։
Սա ՊԱՏՎԱՎՈՐ ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ շրջան է, որից դուրս գալով կունենանք և‘ խաղաղություն, և‘ դաշնակիցներ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը