Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր՝ ապրիլի 28-ին, ժամը 18:00-ից կավարտեն «բողոքի ակցիան» Լաչինի միջանցքում: «Ակցիան» շարունակվել է 138 օր, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել էր Արցախի և Հայաստանի սահմանին գտնվող Հաքարի կամուրջը և Լաչինի միջանցքի մուտքի մոտ տեղադրել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության անցակետը: Դրանից հետո Արցախը հայտնվել էր լիակատար շրջափակման մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը