27 04 2023

Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան

Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Իշխանությունը Կապանի օդանավակայանի թռիչքների փորձարկման կադրեր է շրջանառում` փորձելով ցույց տալ, թե կարևորում է Սյունիքի զարգացումը:

Դեռ մի կողմ դնենք, որ օդանավակայանի հիմնանորոգումից մինչև տեխնիկական հնարավորությունների ստեղծումը մինչև 2018 թվականն է արվել, բայց մի կարևոր հանգամանքի մասին իշխանական քարոզչությունը երբեք չի խոսի:

Երբ Կապանի օդանավակայանի գործարկման մասին դեռ նոր էր քննարկումներ ընթանում, այն թշնամուց ուղիղ գծով հեռու էր շուրջ 100 կմ-ով, իսկ հիմա նույն օդանավակայանը, նրա թռիչքուղին, հարակից հանրապետական նշանակության ճանապարհը սովորական ավտոմատի նշանառության դաշտում են` 100-200 մետրի վրա:

Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում` չմոռանաք հաջորդ տարի բյուջեի կատարողականում մտցնենք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ