25 04 2023

Սա գաղափարազուրկ կառավարիչների ցցուն արտահայտություն է. Տավուշի թեմի առաջնորդ



Ի՞նչ է այսօր տեղի ունենում մեր կյանքում, պատերազմի աղետալի ելքից հետո, կարելի է ասել, ավելի խորացավ հասարակության դեգրադացումը: «Հայկական օրակարգի» «Հայկական աշխարհ և անտարբերների հասարակություն» քննարկման ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Երբ նայում ես, որ երկրիդ կառավարիչները պատասխանատվություն չեն կրում, պատասխանատվության զգացումն այս կամ այն ձևով ցաքուցրիվ են անում բոլորի վրա, որպես քաղաքացի՝ կարծես դու ես ընտրում այդ տիրույթը: Եթե տեսնում ես, որ քեզ առաջնորդողները չեն կրում պատասխանատվություն, դու էլ ես խուսափում այդ պատասխանատվությունը կրելուց: Շատերը մոտենում, ասում են՝ ե՞րբ ենք այս հարցերը լուծելու: Այսինքն, դեպի դիմացինն է՝ «երբ եմ հարցը լուծելու» մտածողություն չկա»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ