25 04 2023

Նիկոլն իր դատավճիռը կայացրել է ու վախենում է այդ դատավճռից․ Անդրանիկ Թևանյան

Նիկոլն իր դատավճիռը կայացրել է ու վախենում է այդ դատավճռից․ Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երբ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողով է գալիս, խորհրդարանի շենքը վերածվում է ռազմականացված կառույցի։ Նիստերի դահլիճում անվտանգության աշխատակիցների թիվը գրեթե հավասարվում է պատգամավորների թվին։ Սեղաններից հավաքվում է ջուրը։ Այդ ընթացքում միջանցքներում վավզում են ականջների մեջ լարեր ու տարատեսակ սարքեր մտցրած մարդիկ։
Երբ Նիկոլ Փաշինյանը տեղաշարժվում է, նրա ավտոշարասյունը տարածաշրջանում ամենամեծաքանակն ու մահաբերն է դառնում։ Հղի կնոջ մահացու վրաերթը վկա։
Երբ Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդ է այցելում, նրա թիկնազորը ծաղիկների մեջ պայթուցիկ նյութ է քուջուջ անում։
Նիկոլ Փաշինյանը վախեցած է այնպես, ինչպես նահապետը Մարկեսի հայտնի վեպում։ Նա վախեցած է, քանզի շատ լավ գիտի, թե ինչ է արել ու ինչ է անելու։
Նիկոլն իր դատավճիռը կայացրել է ու վախենում է այդ դատավճռից։ Նա Մարկեսի մեկ այլ գլուխգործոց վեպում նկարագրված տարբերակով է պատկերացնում իր վախճանն ու սարսափում։
Վախի աչքերը մեծ են լինում, աչքերի տերը՝ փոքր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ