21 04 2023

Անպատժելիության մթնոլորտում մյուսները շարունակում են քանդել այս երկիրը. Տիգրան Հեքեքյան



Շուրջ 5 տարի է` ընթանում է Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան–շենքի գործով քննությունը, որն առաջին իսկ օրվանից միտումնավոր ձգձգվել է քննչական մարմինների կողմից։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանը:

Նա որոշ մանրամասներ ներկայացրեց ներկայիս վիճակի և քրեական գործի ընթացքի մասին:

Տիգրան Հեքեքյանն ասաց, որ գործն էլի առաջ չէր գնա, եթե չներգրավվեին փաստաբան, ով սկսեց խորանալ դետալների մեջ։

«Այսինքն մենք գումար ենք ծախսում, փաստաբան ենք բերում պետության շահերը պահելու համար դատախազությունից, որը քննչական մարմինների հետ միասին փորձում են խեղել, առանձնացնել կարևոր մեղավորներին, նրանք, ովքեր ի զորու են հարցը լուծել։  Պետությանը  նեցուկ լինելու կամ պետության ոչ օրինական գործողությունների համար մենք փաստաբան ենք վարձում»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ