Նիկոլ Փաշինյանը Հայաստանի լուծարման գործին հանցակից է ուզում դարձնել ՀՀ քաղաքացիներին, Ադրբեջանից սպասում է Հայաստանի 29.800֊ի կադաստրի թուղթն ու ակնկալում Թուրքիայի ողորմածությունը։
Նիկոլ Փաշինյանի ելույթը հաղորդում էր հանցագործության մասին, նա բացահայտ ասում է, որ գնալու է հանձնելու ճանապարհով, բայց ոչ մի երաշխիք չունի, որ լինելու է խաղաղություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«Փաշինյանը պատրաստում է շատ վտանգավոր գործընթացներ ՀՀ համար, այդ վտանգավոր գործընթացներին փորձում է մասնակից դարձնել ՀՀ քաղաքացիներին»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը