18 04 2023

Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն կա. Փաշինյան



Ազգային ժողովում մեկնարկեց ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2022 թվականի կատարման ընթացի ու արդյունքների մասին զեկույցի քննարկումը. զեկույցը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ զեկույցին անդրադառնալը Փաշինյանը խոսեց Հայաստան-Թուրքիա հարաբերության մասին․

«Այդ հնարավորությունը մեծացել է վերդիվանագիտական և վերքաղաքական գործոնների` մարդկային արժեքների շնորհիվ, երբ ՀՀ–ն որոշեց տրամաբանությամբ արձագանքել Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժին։ Թուրքիան էլ իր հերթին Մարգարայի կամուրջը մեր բեռների համար չէր բացի, եթե չհավատար մեր անկեղծությանը»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Միրզոյանի` Անկարա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարարության դիմաց ծածանվող ՀՀ տասնյակ դրոշները միայն արարողակարգային ատրիբուտ չեն, դրանք վեր խոյացան մեր հարաբերությունների և աղետալի երկրաշարժի բերած ավերակների վրա։

«Հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստան-Թուրքիա սահմանը կբացվի և հիմք կստեղծվի հարևանային, բնականոն հարաբերությունների զարգացման համար»,–ասաց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ