18 04 2023

Հայաստանի հանրապետություն ենք ճանաչում 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը․ Փաշինյան



Ազգային ժողովում մեկնարկեց ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2022 թվականի կատարման ընթացի ու արդյունքների մասին զեկույցի քննարկումը. զեկույցը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ զեկույցին անդրադառնալը Փաշինյանը խոսեց խաղաղության՝ իր պատկերացումների մասին՝  նշելով․

«Խաղաղություն հնարավոր է, եթե Հայաստանը միջազգային բոլոր հարաբերություններում ոչ միայն այսօրվա, այլև ապագայի համար հստակ արձանագրենք, որ Հայաստանի հանրապետություն ենք  ճանաչում 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը, ավելի կոնկրետ՝ հայկական ԽՍՀ տարածքը, որը մենք 1991 թվականին անկախություն ենք ստացել  որում, և մենք որևէ այլ երկրից  ու որևէ այլ երկրից տարածքային պահանջ ոչ միայն չունենք, այլևս  չենք ունենալու երբևէ»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ