17 04 2023

Իշխան Սաղաթելյանն ԱՄՆ կատարած այցն ամփոփել է մի շարք հանդիպումներով

Իշխան Սաղաթելյանն ԱՄՆ կատարած այցն ամփոփել է մի շարք հանդիպումներով

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ԱՄՆ կատարած այցն ամփոփել է ԱՄՆ-ի Արևելյան ափի մի շարք քաղաքներում ունեցած հանդիպումներով։

Դետրոյթ, Վաշինգտոն, Նյու Ջերսի, Նյու Յորք և Բոստոն քաղաքներում Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՅԴ տեղի կառույցների ընկերներին, Երիտասարդական և ուսանողական միության անդամներին, հանդես եկել Հայաստանի և Արցախի հանրապետություններում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկույցներով, քննարկումներ ունեցել հայկական պետությունների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ այցի շրջանականերում ավելի վաղ ԱՄՆ Արևմտյան ափում Իշխան Սաղաթելյանը մի շարք հանդիպումներ էր ունեցել համայնքի անդամների, ինչպես նաև հոգևոր և քաղաքական դասի ներկայացուցիչների հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ