17 04 2023

Պոստերում ՊՆ-ի որոշմամբ միայն չոր պահածոներ են, չոր սնունդ, այն էլ ըստ ծնողների ուտելու չէ. Սոֆյա Հովսեփյան

Պոստերում ՊՆ-ի որոշմամբ  միայն չոր պահածոներ են, չոր սնունդ, այն էլ ըստ ծնողների ուտելու չէ. Սոֆյա Հովսեփյան

Նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ամիսներ շարունակ ահազանգ եմ ստանում այն մասին, որ տղաները պոստեր բարձրանալուց տանից կամ սնունդ կամ գումար են ուզում պոստերի համար սնունդ գնելու ։

Իմանալով, որ գոնե սնունդը կարգին է ու դրա խնդիրը չկա, մտածում էի պարզապես ծնողների դժգուհություն է , բայց չէ ...

Պարզվում է, որ տղաների սնունդը զորամասում այլ է, իսկ պոստերում ՊՆ ֊ի որոշմամբ  միայն չոր պահածոներ են, չոր սնունդ, այն էլ ըստ ծնողների ուտելու չէ, զինվորները չեն ուտում` խուսափելով խնդիրներից(չոր կերի հետևանքները բոլորս գիտենք, մասնավորապես իրենց պայմաններում ) ուստի զինվորները ստիպված հավելյալ մթերք են տանում իրենց հետ։

Ուշագրավն այն է, որ պնդում են, թե ՊՆ այս մասին շատ լավ տեղեկացված է և խոստացել են հարցը կարգավորել, սակայն հարցի կարգավորումը մնացել է հեռախոսազանգի արանքում։

ՌՈ֊ն  ամեն անգամ, երբ որևէ կարիքի համար հրապարակում եմ անում, անմիջապես զանգահարում է, իսկ ահա այս հարցով կզբաղվի արդյո՞ք  և կպարզի ՊՆ ֊ից, թե ինչու պատշաճ սնունդ չի հասնում դիրքեր, դա չգիտեմ ։ Կասպասեմ ։

Ասածս ի՞նչ է, ու դուք եք Հա ասում զինվորը ոչնչի կարիք չունի՞ ։ Լու՞րջ։ Զինվորն ամեն ինչի կարիք ունի, իսկ առաջնահերթությունը դա մարդավարի զինվելու և մարտական պատրաստություն անցնելու։

Բարի լույս, մինչև երեկո կսպասեմ ՀՀ Պաշտպանության Նախարարություն ֊ն  արձագանքին և հարցի արագ կարգավորմանը։

Կարևոր է նաև խնդրի տարածումը, հարգելի լրագրողներ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ