27 03 2023

ՀՀ իշխանությունները նոյեմբերի 9-ին ոչ թե Արցախի 75 տոկոսն են հանձնել, այլ ամբողջը․ Հակոբ Հակոբյան

ՀՀ իշխանությունները նոյեմբերի 9-ին ոչ թե Արցախի 75 տոկոսն են հանձնել, այլ ամբողջը․ Հակոբ Հակոբյան

Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այն օրվանից սկսած, երբ Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պաշտոնապես սկսեցին դիտարկել զուտ ռուս-ադրբեջանական հարաբերությունների տիրույթում, այդ օրվանից պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանությունները 2020թվականի նոյեմբերի 9-ին ոչ թե Արցախի 75 տոկոսն են հանձնել, այլ ամբողջը։ Փաստացի Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները հրաժարվեցին իրենց գլխավոր պարտականություններից մեկից՝ քանի դեռ Արցախը ճանաչված չէ, ՀՀ-ն է պարտավոր կարգավիճակի հարցն առաջ տանել միջազգային հարթակներում և կրել կարգավիճակի բեռը՝ համենայն դեպս այդպես եղել է մինչև 2018 թվականը: Սակայն սա նշանակում է արդյոք, որ Արցախի իշխանությունները որևէ անելիք չունեն և պետք է «հանգիստ նստեն տեղները»: Արցախի քաղաքական ղեկավարությունն ունի՞, զգու՞մ է այդ հարցում իր պատասխանատվությունը: Ինքնորոշման իրավունք իրացնող սուբյեկտը պետք է առնվազն քաղաքական ձգտում դրսևորի իր կարգավիճակի հարցում պատասխանատվության թե չափի, թե բովանդակության ձևավորման համար: Ընդ որում, այդ ձգտումն է, որ կարող է տալ հնարավորություն կարգավիճակի հարցի չփակվելուն: Արցախի իշխանությունները կարգավիճակի և ընդհանրապես արցախյան հարցում քաղաքական սուբյեկտության ամբողջ պաշարը պետք է վերցնեն իրենց ձեռքը և սկսեն զբաղվել իրական քաղաքականությամբ, այլ ոչ թե ստանձնեն «քաղաքական դեկորացիայի» դեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ