Ադրբեջանն անում է ամեն ինչ՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ի հեճուկս միջազգային մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ընդամենը երկու հանդիպումներից հետո Ադրբեջանը հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հայերի հետ քննարկելու է վերաինտեգրման թեմա, մինչդեռ, միջազգային պայմանավորվածությունն այն մասին է, որ քննարկումը պետք է լինի ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության մասին։ Այս ֆոնին առավել կարևոր է դառնում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկումը, որովհետև հիմա ակնհայտ է, որ առանց նման մեխանիզմի՝ օրակարգը կձախողվի, մոռացության կմատնվի Բաքվի կողմից», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտնցե, որ Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ, կառավարության նիստում հայտարարեց
Այսպիսով՝ երկու կողմերը թևակոխել են պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը