Այս քրեական գործը մի փոքր մասնիկն է այն չարաշահումների, որոնք տեղի են ունցել կորոնավիրուսի ժամանակ, բայց ինձ համար շատ տարօրինակ է, թե ինչու մեղադրանք չի տրամադրվում հիմնական պատասխանատու անձանց, մասնավորապես այդ ժամանակ առողջապահության նախարին, պարետին և ի վերջո նաև վարչապետին:
Այս մասին Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «COVID-19 Հայաստան» փաստահավաք խմբի անդամ Անի Հովհաննիսյանը:
«Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ վտանգի է ենթարկվել ամբողջ հասարակությունը: Մենք մեր ֆիլմում բազմաթիվ փաստեր ենք բերել, որ պետական միջոցներն ուղղակի մսխվել են, օրինակ մի դրվագ բերեմ, մեկուսացման համար տրամադրվել է 23 800 մարդու գումար, սակայն մենք ունենք տվյալ, որ մեկուսացվել են միայն 9225 քաղաքացի, այսինքն վճարվել է ավելի շատ, բայց մեկուսացվել է ավելի քիչ մարդ»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը