Դա այնքան անհեթեթ տեղեկություն է, ո՞նց կարող է որեւէ մեկը նման բան ասել, սխալվել է Freedom House-ը: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Freedom house միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր զեկույցում նշել է, որ Հայաստանի կառավարությունը լրտեսական ծրագրեր է օգտագործել լրագրողներին, այլախոհներին եւ իրավապաշտպաններին գաղտնալսելու համար:
«Ես հիշում եմ, որ մի շրջան կար, որ ընդդիմադիրները ինչ-որ SMS-ներ էին հրապարակում, ասելով՝ տեսեք, իշխանությունը մեր դեմ ինչ-որ ծրագիր է օգտագործում: Ես հարկ չհամարեցի իմ եւ իմ ընտանիքի անդամների հեռախոսների սքրինշոթերը հրապարակեմ, որ այդ նույն SMS-ներից ստացել ենք նաև մենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը