10 03 2023

Արցախի նախագահը պետք է հստակ հայտարարի, թե ինչ դիրքորոշում է հայտնել Նիկոլ Փաշինյանը. Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահը պետք է հստակ հայտարարի, թե ինչ դիրքորոշում է հայտնել Նիկոլ Փաշինյանը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. 

«Արցախի նախագահը պետք է հստակ հայտարարի, թե իր նշած ադրբեջանական պահանջների մասին ինչ դիրքորոշում է հայտնել Նիկոլ Փաշինյանը:

Նախօրեին, երբ Հարությունյանը հայտարարեց, որ Ադրբեջանը պահանջում է ինտեգրացիա` հակառակ դեպքում սպառնալով ուժի կիրառմամբ, ի՞նչ է խոսել այդ թեմայով Փաշինյանի հետ և ի՞նչ է վերջինս նրան ասել:

Այնպես չէ, որ փաշինյանական իշխանության մոտեցումներն անհայտ են, սակայն նշածս թեման` Հարությունյան-Փաշինյան զրույցի վերաբերյալ, պետք է հանրայնացվի` ի՞նչ վերջնական եզրահանգման են եկել, եկել ե՞ն, թե՞ ոչ: Ի՞նչ է ի պատասխան արձագանքել Արցախի նախագահը:

Այս թեմայի հետ կապված արդեն իսկ որոշ տեղեկություններ առկա են, սակայն դրանց մասին պետք է խոսի Արայիկ Հարությունյանը»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ