07 03 2023

Մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել վեջին պատերազմի ժամանակ․ Զենքը նաև օգտագործող է պետք․ Սերժ Սարգսյան



Մենք բանակ ունեցել ենք եւ մեր բանակը դա ապացուցել է 1992-1994 թվականին, ապացուցել է ընդհուպ մինչեւ 2018 թվականը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, երկրի կառավարիչները հաճախ փորձում են ինչ-որ բան համեմատել ավտոմեքենայի հետ. «Մեր բանակը «Մերսեդես» չէր, դա անկասկած, եւ չէր էլ կարող լինել, որովհետեւ այսօրվա «Մերսեդեսը» տասնամյակների պատմություն ունի, բայց մեր բանակը կարելի է համեմատել «добротный», նորմալ մեքենայի հետ, որն իր պարտականությունները կատարում էր: Սրանք ասում են՝ այդ մեքենան լավը չէր, էս չէր, էն չէր, բայց մոռանում են, որ այդ մեքենան վարում է ոչ միայն վարորդական իրավունք չունեցողը, այլ ընդհանրապես վարել չիմացողը: Անխուսափելիորեն այդ մեքենան ձորն է ընկնելու եւ ընկել է ձորը: Փոխանակ հասկանան, որ պետք է վարել իմանալ, նորից խոսում են, որ բանակ չենք ունեցել»,- ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ