07 03 2023

ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին. ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ

ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին. ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցում անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից մարտի 5-ին Արցախում իրականացրած հարձակմանը՝ հայտարարելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:

«Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի տարածքում 5 անձանց կյանք խլած փոխհրաձգության միջադեպի մասին հաղորդումներին։ Մենք զորակցություն ենք հայտնում զոհվածների ու վիրավորվածների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ և վեճերի լուծման նպատակով ուժի կիրառումը երբևէ չի կարող ընդունելի լինել։ Խաղաղության պահպանման միակ ճանապարհը բանակցային սեղանի շուրջ աշխատելն է, իսկ ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները։ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լու Բոնոն տարածաշրջանում է՝ ընդգծելու, որ առաջընթացի միակ ճանապարհը ուղղակի երկխոսությունն է և դիվանագիտությունը։ Եվ ինչպես պետքարտուղարն է ընդգծել, Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին», -ասել է Փրայսը։

Անդրադառնալով երկրների միջև բանակցային գործընթացին՝ Պետդեպի խոսնակն ասել է, որ ամերիկյան կողմի համար կարևոր է կողմերի միջև շարունակական ուղիղ երկխոսությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ