06 03 2023

Վիրավորում ստացած ոստիկանը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում

Վիրավորում ստացած ոստիկանը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում

Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ծառայողը, ում երեկ վիրահատել էին, շարունակում է գնտվել ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։

Արցախի ԱՆ-ից հայտնում են, որ այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով։

Հիշեցնենք, որ մարտի 5-ի առավոտյան Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել եւ կրակ է արձակել ՆԳՆ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Քիչ անց ՆԳՆ-ն հայտնեց ոստիկանների անունները. թշնամու գործողությունների հետեւանքով զոհվել են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: Լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում: Արցախի առողջապահության նախարարությունն ավելի ուշ տեղեկացրել է, որ վիրավոր ոստիկանը վերակենդանացման բաժանմունքում է՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ