ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանական քարոզչական խողովակներով նախօրեին 2 լուր գնաց: Առաջինն անանուն հղումով գուժում էր առաջիկայում Սյունիքի նկատմամբ նախապատրաստվող հարձակման մասին, իսկ երկրորդը` ՌԴ ուղղորդմամբ, ՀՀ-ից ադրբեջանական խողովակաշարներին հասցվող հարվածների մասին:
Թեման առավել պատկերավոր է դառնում, երբ վերհիշում ենք մի քանի շաբաթ առաջ, ադրբեջանական քարոզչական հիմնական խոսափողներից մեկի այն «վերլուծականը», որի համաձայն ՀՀ-ն ու Իրանը Սյունիքի ուղղությամբ ագրեսիա են նախապատրաստում ընդդեմ Ադրբեջանի:
Նկատելի է, որ խորքում վտանգավոր զարգացումներ են «եփվում»`իրենց հետ բերելով նոր սպառնալիքներ:
Տարբեր գործոններով պայմանավորված տարածաշրջանային նոր էսկալացիայի պատուհան է բացվում ու այստեղ գլխավոր խնդիրն այն է, թե ինչպե՞ս է սրան հակազդելու ՀՀ իշխանությունը:
Հարցն, իհարկե, ավելի շատ հռետորաբանական է, որովհետև այս իշխանությունն իր քաղաքականությամբ ավելի շատ ՀՀ-ն տարբեր կոնֆլիկտների մեջ ներքաշելու ռեսուրս ունի, քան հակազդելու:
Մեր շուրջ բավականին վտանգավոր միջավայր է ձևավորվում, ինչը լուրջ սպառնալիք է Հայաստանի ու Արցախի համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը