«Գործող իշխանությունները, որոնք ցավոք հրավեր ստանալուց հետո անգամ չեն ներկայացված այս համաժողովին, պատրաստ են այսօր հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից»,-այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
«Պրահայում և Սոչիում արած նրանց հայտարարությունները փաստացի դա են վկայում: Նրանք պատրաստ են իջեցնել Արցախի կարգավիճակը՝ որպես Ադրբեջանում ազգային փոքրամասնության իրավունքների խնդիր և բացահայտ դրա մասին խոսում են: Դա ֆունդամենտալ նահանջ է այն ամենից, ինչին մենք հասել էինք այդ պայքարի արդյունքում: Գործող իշխանությունը իր գործողությունները փաստարկում է աշխարհաքաղաքական անբարենպաստ իրավիճակով և ռազմական պարտությամբ: Նա փորձում է այսօր հիմնավորել, որ այլընտրանք չկա և Արցախի միջազգային ճանաչման համար պայքարը վտանգում է Հայաստանը, որ դա բաց է թողնում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները և Ադրբեջանի ուժային գերկայության պայմաններում դա կարող է հանգեցնել նրան, որ արդեն Հայաստանը կորցնի իր տարածքները և, ի վերջո, ինքնիշխանությունը»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը