11 02 2023

120 հազար խաղաղ հայ բնակիչ ապրում է աշխարհից կտրված, ամեն ինչից զրկված. ԵԽ ֆրանսիացի պատգամավոր

120 հազար խաղաղ հայ բնակիչ ապրում է աշխարհից կտրված, ամեն ինչից զրկված. ԵԽ ֆրանսիացի պատգամավոր

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանում «Les Républicains - LR» կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քզավիե Բելամին գրում է․

«Այս գիշերի ժամանեցի Հայաստան, և գտնվում եմ Լաչինի միջանցք տանող ճանապարհի սկզբնամասում․ Լեռնային Ղարաբաղ մուտքի այս միակ ճանապարհն արդեն երկու ամիս է, ինչ արգելափակված է Ադրբեջանի կողմից։ Այստեղից մի քանի կիլոմետր այն կողմ հարյուր քսան հազար խաղաղ հայ բնակիչ ապրում է աշխարհից կտրված, ամեն ինչից զրկված։

Եվրոպան վերջապես պետք է գործի՝ ընդդեմ այս լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամի։ Որովհետև մենք իրավունք չունենք էթնիկ զտումների նոր սպառնալիքի առջև հայ ժողովրդին միայնակ թողնելու. և որովհետև, իրականում, այստեղ խաղասեղանին դրված է նաև մեր երկրների անվտանգությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ