08 02 2023

Ամենաշատը մենք ենք ուզում, որ Հայաստան-Ադրբեջան երկաթուղին և ավտոճանապարհները բացվեն․ Փաշինյան



Մենք հասկանում ենք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան երկաթուղու և ավտոճանապարհների բացումը էականորեն կմեծացնի մեր առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ-ի և ոչ միայն ԵԱՏՄ-ի հետ: Այս մասին խորհրդարանում ՔՊ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին պատասխանելիս ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը այս առումով է նաև շահագրգռված տարածաշրջանային ենթակառուցվածքները բացելու հարցում։

Փաշինյանը նաև պատրաստակամություն հայտնեց՝ «այն, ինչը գրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում, մենք պատրաստ ենք իրականացնել»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ