Գուրգեն Արսենյանն իր սադրանքով ցույց տվեց իր քաղաքական թիմի դեմքը, որոնք իրավիճակից դուրս են այսօր գործունեություն ծավալում: Այս մասին Լաչինի միջանցքի հարցով ԱԺ-ում լսումների ավարտին ասաց «Հայաստան» ղմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Մենք այն մարդիկ ենք, ովքեր ճանապարհ են անցել, կարող են գնահատական տալ անցած ճանապարհին և ներկայիս գործունեությանը, մենք մեր սխալներն էլ գիտենք, բայց դրանք համեմատելի չեն այս իշխանության կատարածների հետ: Այս իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը