Նախօրեին ԱԳՆ Արարատ Միրզոյանի տեղակալների թիվը համալրվեց ևս մեկով: Վահան Կոստանյանը նշանակվեց ԱԳՆ տեղակալ, նշենք, որ մինչ այդ նա զբաղեցնում էր ԱԳՆ խորհրդականի պաշտոնը:
28-ամյա Կոստանյանի անցած ուղին այսպիսին է ՝ ՔՊ կուսակցության մամուլի խոսնակ, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի օգնական, ապա խորհրդական, ապա ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի խորհրդական։
Նշենք նաև, որ Կոստանյանն առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնից 2018-ին սեփական դիմումի համաձայն ազատվել էր, որպեսզի տարկետում ստանա և գիտությամբ զբաղվի:
Ամսիներ անց նշանակվել էր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ, այնուհետև Արարատ Միրզոյանի` ԱԺ նախագահ նշանակվելուց հետո նախ նրա օգնական, ապա` խորհրդական: Իսկ վերջերս էլ պարզ դարձավ, որ տարկետման երեք տարին լրանալուց հետո Կոստանյանն ազատվել է բանակից հիվանդության հիմքով:
Վահան Կոստանյանի նշանակումը առաջ էր բերել բազմաթիվ օգտատերերի զայրույթը; Նրանք հիշեցրել են Կոստանյանի կենսագրությունը, հասարական ելույթները՝ նշելով անհամապատասխանատվությունը նման կարևոր պաշտոնի հետ: Նրանից մի քանի ներկայացնում ենք ստորև.
Օգտատեր Արման Հայրապետյանը հրապարակել է Կոստանյանի այս լուսանկարն ու գրել.
«ՀՀ արտգործնախարարի նորանշանակ տեղակալը (մեղայ Աստծու) այս լուսանկարում լավագույնս նկարագրում է իրենց կողմից վարվող արտաքին քաղաքականությունը: Այն է՝ ՃՈՂՎԱԾ»։
Օգտատեր Անի Կաղինյանը հրապարակել է Կոստանյանի գրառումներից մեկի լուսանկար, երբ վերջինը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու մոտ արված մի լուսանկար էր հրապարակել ու գրել, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամին բերել են հողերը հանձնելուց առաջ վերջին անգամ ցույց տան։
«Սրան այսօր նշանակել են արտգործ նախարարի տեղակալ: Հիմա էլ երևի Հայաստանը հանձնելուց առաջ պետք է վերջին անգամ ցույց տա ու գրառում անի»,-գրել է Կաղինյանը։
Քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը գրել է.
Ժամանակին մի երիտասարդ կին է մտած եղել մեր լուսահոգի դեկան Զոհրաբյանի աշխատասենյակը, ներկայացել է որպես երգչուհի։ Զոհրաբյանն էլ իր ոճի մեջ (ծանր հումորներ ուներ, մի երկու անգամ էլ ես եմ դռբի տակ ընկել?) էս կնոջը թե. «Երգչուհին Գոհար Գասպարյանն էր, Օֆելյա Համբարձումյանն ա, դու ի՞՛նչ երգչուհի»։
Հիմա էստեղ են ասել, փոխարտգործնախարարը Ռուբեն Շուգարյանն էր, Արման Կիրակոսյանը...
Քրիստինա Նազարյանը գրել է.
«Ձախ նկարում լուսահոգի Արման Ջոնի Կիրակոսյանն է:
Աջ նկարում ՔՊ-ական եսիմ ովը:
Որոշ ժամանակ անց , երբ էս մղձավանջը վերջացած լինի, դիվանագիտություն ուսումնասիրող մեր երիտասարդները դասագրքերում կարդալու են, որ և Արման Ջոնի Կիրակոսյանը՝ հմուտ, փորձառու և վաստակաշատ դիվանագետը, և էս եսիմովը եղել են ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալներ ու ներկայացրել են Հայաստանը:
Դիվանագիտություն ուսումնասիրող այդ երիտասարդներին դժվար կլինի բացատրել, թե ինչպես էր եսիմովը դարձել փոխարտգործնախարար: Երիտասարդները վստահորեն ցանկանալու են նմանվել Արման Ջոնիչին ու վստահաբար ոչ մի երիտասարդ դիվանագետ չի ցանկանալու նմանվել եսիմումին:
Իսկ հիմա նայեք արտաքին աշխարհի աչքերով. ժամանակին Հայաստանը ներկայացնում էր Արման Կիրակոսյանը, իսկ հիմա Հայաստանը ներկայացնելու է եսիմովը:
Հիմա հասկանու՞մ եք ինչու ենք այս խղճուկ վիճակում:
Իսկ ով դեռ չի հասկացել, համբերեք, սպասեք մինչ եսիմովքեր դառնան ձեր բժիշկները, գուցե, երբ ձեզ վիրահատելու և բուժելու փոխարեն հերձեն, այ էդ պահին կհասկանաք:
Այսքանը...
Հ.Գ. թեկուզ, մի երկրում, որտեղ նիկոլը վարչապետ է, ալենը ԱԺ նախագահ, Սուրիկը ՊՆ նախարար, Քիսոն ռազվեդկի պետ ....և այլն, և այլն, եսիմովն էլ կարող ա փոխարտգործնախարար լինի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը