Լեռնայի Ղարաբաղի նախադպրոցական հաստատությունների շուրջ 6000 սաներ, հանրակրթական դպրոցների շուրջ 19 հազար աշակերտներր, բուհերի շուրջ 6800 ուսանողներ արդեն մեկ ամիս զրկված են 21-րդ դարի ամենակենսական իրավունքներից մեկից՝ կրթության իրավունքից, որովհետև արդեն մեկ ամիս ԼՂ մանկապարտեզները, դպրոցներն ու բուհերը փակ են ու չեն աշխատում:
Այս մասին կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Այս ամենով Ադրբեջանը մի նպատակ է հետապնդում կոտրել սեփական հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի հայության կամքը»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը