Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի մոտ գտնվող զորամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 15 զինծառայող է զոհվել, 7-ը՝ վիրավորվել: Կատարվածից հետո, կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական վարկած առաջ քաշեց, ապա նշվեց այն պաշտոնյաների անունները, որոնց պաշտոնանկ են անում:
Ստացվում է, որ կատարվածի համար մեղավորը համակարգը չէ, ոչ էլ Փաշինյանը, այլ մի քանի պաշտոնյաներ: Առաջարկում ենք վերհիշել, թե այս մասով ինչ կարծիք ուներ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը 2017-ին: ԱԺ-ում իր մի ելույթի ժամանակ, խոսելով այն մասին, որ գնաճի մեջ իշխանությունը փորձում է ցույց տալ, որ մեղք չունի, ասել էր.
«Սովետական միությունում ամեն ինչ իդեալական էր, բայց առանձին անհատներ թույլ էին տալիս առանձին բացթողումներ, մնացած ամեն ինչ իդեալական էր»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը