Ընդհանուր առմամբ, զորավարժություններն անց են կացվում ոչ թե սպառնալիքներից, մարտահրավերներից խուսափելու համար, այլ ընդհակառակը՝ մարտահրավերներին, սպառնալիքներին դիմագրավելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանին:
«Իսկ ո՞րն է այլընտրանքը։ ՀԱՊԿ-ի զորավարժություններին այսօր այլընտրանք գոյություն ունի՞, թե՞ ոչ։ Իհարկե, գոյություն չունի։ Մենք ՀԱՊԿ-ից դու՞րս ենք եկել։ Իհարկե, ոչ։ Այդպիսի բոլոր միջոցառումները , ընդհակառակը, այս վիճակում պետք է օգտագործել մեր զինված ուժերի պատրաստականության, ունակությունների բարձրացման համար»,- ասաց Սեյրան Օհանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը