28 12 2022

Նույնիսկ ութ թիզ հող «պահանջելու» համար Բաքվի վարչախումբը ոչ մի պատմական հիմք չի կարող ներկայացնել. Վարդան Ոսկանյան

Նույնիսկ ութ թիզ հող «պահանջելու» համար Բաքվի վարչախումբը ոչ մի պատմական հիմք չի կարող ներկայացնել. Վարդան Ոսկանյան

Նույնիսկ, պատկերավոր ասած, ութ թիզ հող «պահանջելու» համար Բաքվի բարբարոսական վարչախումբը Հայաստանին չի կարող ներկայացնել ոչ մի պատմական, մշակութային կամ հստակ իրավական փաստարկ, ուստի մեր սրբազան հողի որևէ թիզ չի կարող զիջվել բարբարոսներին: Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը` անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի նախօրեի այն հայտարարությանը, որ Հայաստանը 8 գյուղ պետք է վերադարձնի:

«Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման արտգործնախարարը բարբաջում է Հայաստանում ութ իբր ադրբեջանական գյուղերի մասին, որոնք, ըստ նրա՝ պետք է վերադարձվեն։

Սկսած անվանումից, «ադրբեջանական» ներկայացվող մշակույթի բազմաթիվ առանցքային տարրերից և վերջացրած պատմական ու իրավական լեգիտիմությամբ այս կազմավորումը ընդհանարապես հիմք չունի մեր տարածաշրջանում որևէ այլ երկրի ներկայացնելու և ոչ մի պահանջ։

Նույնիսկ, պատկերավոր ասած, ութ թիզ հող «պահանջելու» համար Բաքվի բարբարոսական վարչախումբը Հայաստանին չի կարող ներկայացնել ոչ մի պատմական, մշակութային կամ հստակ իրավական փաստարկ, ուստի մեր սրբազան հողի որևէ թիզ չի կարող զիջվել բարբարոսներին»,- գրել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ