«2022 թվականը չվերականգնված արդարության, շարորնակվող ցավի և նոր կորուստների տարի էր։ Անարդար է այն, ինչ տեղ է ունենում հայերիս հետ այս վերջին 2,5 տարիներին։ Անարդար է և՛ մեր նկատմաբ, և՛ ինքներս ենք մեզ անարդար կազմակերպել, երբ այս արհավիրքի պատասխանատուներից մեկին՝ Նիկոլին և իր ոհմակին չենք կանչել պատասխանատվության, իրենք դեռ իշխանության են։ Դա անարդար է»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա թվարկեց 2022 թվականին մարդկային, տարածքային, դիվանագիտական և այլ կորուստները։
Դիվանագիտական կորուստներից թվարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի պարալիզացումը։ Ըստ նրա, իշխանության մեղքը չէր դա, բայց այստեղ ևս մեղք ունի Նիկոլ Փաշինյանը․ «Նիկոլի մեղքը՝ պարալիզացված մինսկի խմբի համանախագահության ինստուտների պարագայում հիմնավորել ԱԺ նիստերի դահլիճից, թե ինչու պետք է նա շարունակի երկկողմ կամ եռակողմ ձևաչափերով ծախել Արցախը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը