22 12 2022

ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կատարում պարտավորությունը. Նիկոլ Փաշինյան



Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված: Այս մասին առավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի գործողությունները ապօրինի են ու կոպտորեն խախտում են նրանց ստանձնած միջազգային պարտավորությունները: Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։

Նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ  չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա», - ասաց Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ