21 12 2022

Պաշտոնական Երևանն՝ ի դեմս Փաշինյանի, Արցախը համարում է ադրբեջանական, ումի՞ց ենք ինչ պահանջում. Անդրանիկ Թևանյան

Պաշտոնական Երևանն՝ ի դեմս Փաշինյանի, Արցախը համարում է ադրբեջանական, ումի՞ց ենք ինչ պահանջում. Անդրանիկ Թևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գերլ է.

«Մուրացկանային քաղաքականություն և ՄԱԿ ԱԽ նիստ․ 1993–ը չգնահատողները բերեցին 2022–ին

Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հայ ժողովրդին հաղթողից դարձնել խաղաղություն ու հիմա նաև ապաշրջափակում մուրացող ժողովուրդ։ Ոմանց համար դա բնական վիճակ է․ մենք ականատեսն ենք դառնում խնդրագրերի ու մուրացկանության շքահանդեսի։

1993–ին Ադրբեջանն էր մուրացկան դարձել ու ՄԱԿ–ի անվտանգությա խորհրդի բանաձևերն էր ուտում։ Այդ ընթացքում մենք վերահսկում էինք Աղդամը, Քելբաջարը և մերձարաքսյան տարածքները։ ՄԱԿ–ը մեզ կոչ էր անում Ադրբեջանին հանձնել այդ տարածքները, բայց դրանք մերը մնացին 27 տարի։

Այդ տարածքները 2020–ին հանձնվեցին թշնամուն ոչ թե ՄԱԿ ԱԽ բանաձևի համաձայն, այլ Հայաստանի վարած քաղաքականության ու պարտության արդյունքում։ Այդ քաղաքականությունը 2020–ի նոյեմբերի 9–ից հետո էլ է շարունակվում և դա՛ է պատճառը, որ Արցախը շրջափակվել է։

Հիմա Հայաստանն է ՄԱԿ–ի ԱԽ–ից թուղթ մուրում։ Թղթե շերեփի սիրահարները էքստազի մեջ են, մուրալն իրենց բնական վիճակն է։

Այս ամենի բուն պատճառները պետք է մեր ներսում փնտրել։ Ադրբեջանը թշնամություն է անում, ինչը հասկանալի է։ Անհասկանալի է, սակայն, Հայաստանի ներսից իրականացվող թշնամությունը։ Պաշտոնական Երևանն՝ ի դեմս Փաշինյանի, Արցախը համարում է ադրբեջանական, մենք ումի՞ց ենք ինչ պահանջում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ