20 12 2022

Ասում են՝ ՀՀ, ինչո՞ւ չես կարողանում անել մի բան, որը ՌԴ-ն չի կարողանում անել. Արման Եղոյան

Ասում են՝ ՀՀ, ինչո՞ւ  չես կարողանում անել մի բան, որը ՌԴ-ն չի կարողանում անել. Արման Եղոյան

Ինձ անկեղծորեն զարմացնում են մեր ընդդիմադիր գործընկերների ելույթներն՝ ուղղված ՀՀ կառավարությանը, որովհետև Լաչինի միջանցքը ամբողջությամբ  գտնվում է ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ։

Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը։

«Եկեք մի պարզ, տրամաբանական շղթա կառուցենք՝ Ռուսաստա՞նն է ավելի ուժեղ, հզոր պետություն, թե՞ Հայաստանը, ինձ թվում է Ռուսաստանը։ Բանակով ավելի մեծ, միջուկային զենքով, հրթիռներով, տնտեսությամբ  և այլն։ Հիմա ասում եք՝ ՀՀ, ինչո՞ւ  չես կարողանում անել մի բան, որը ՌԴ-ն չի կարողանում անել, դա տրամաբանական չէ։ Մենք ինչո՞վ կարող ենք օգնել ՌԴ գործընկերներին կատարել իրենց անմիջական պարտականությունները»,- ասաց Արման Եղոյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ