Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում տիրող իրավիճակին:
«120 հազար մարդ փաստացի հայտնվել է շրջափակման մեջ, այս իրավիճակը այլ կերպ քան հումանիտար աղետ անվանել հնարավոր չէ, սա հետևանք է նար, որ Ադրբեջանը խրոնիկ կերպով խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը: Մեր հիմնական աշխատանքը պետք է լինի այս խախտումներին միջազգային հասցեական գնահատականի արժանացնելը»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը