Ռուսաստանը մի կողմ պետք է դնի դիվանագիտական բառապաշարը և հստակ պարզաբանի, թե ինչո՞ւ է Ադրբեջանը փակել ՌԴ վերահսկողության տակ գտնվող միջանցքը և ինչ է պահանջում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ռուսաստանը մի կողմ պետք է դնի դիվանագիտական բառապաշարը և հստակ պարզաբանի, թե ինչո՞ւ է Ադրբեջանը փակել ՌԴ վերահսկողության տակ գտնվող միջանցքը և ինչ է պահանջում։
Եթե այս քայլով Ադրբեջանը, Թուրքիան, երրորդ երկրները փորձում են Ռուսաստանին ամբողջությամբ հեղինակազրկել, ապա դա խնդրի միայն մի կողմն է, իսկ հայ ժողովրդի համար առաջնայինն այս պահին Արցախում ապրող մեր հայրենակիցների կյանքն ու առողջությունն է։
Բոլոր այն երկրները, որոնք հանդես են գալիս տարածաշրջանային խաղաղության և կայունության դիրքերից, պետք է տեղից վերջապես շարժվեն, հակառակ դեպքում դա կդիտվի Ադրբեջանի համար վառած կանաչ լույսի»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը