«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է.
Իրականության ու պատրանքների արանքում
Նա, ով պատերազմ է ուզում Ադրբեջանի հետ, խելագար է ու արկածախնդիր։ Նա, ով չի ուզում նկատել, որ Ադրբեջանը հերթական պատերազմն է սանձազերծում, ինքնախաբեությամբ է զբաղված։ Իսկ նա, ով չի հասկանում, որ մուրալով հնարավոր չէ խաղաղություն Ադրբեջանի հետ, անմեղսունակ է։
Նիկոլ Փաշինյանը երկրորդ պատերազմն է բերում հայ ժողովրդի գլխին։ Հայ ժողովուրդը պատրա՞ստ է պատերազմական իրավիճակում Նիկոլ Փաշինյանին ևս մեկ անգամ վստահել գերագույն հրամանատարի դերը։ Հարցը հռետորական չէ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը