Ավետիք Իշխանյանը գրում է.
ԹՈՒ՞ՐՔ, ԹԵ՞ ՃԻՎԱՂ
Կարդացի, որ վարչապետ կոչեցյալն ասել է, որ ինքը չի վիրավորվում, երբ իրեն «թուրք» են անվանում։
Մի կողմ թողնենք, թե հային « թուրք» անվանելը վիրավորական է, թե՝ ոչ և արժե՞ դրանից վիրավորվել։
Այն որ Թուրքիայում և հատկապես Ադրբեջանում, որևէ մեկին «հայ» անվանելը մահացու վիրավորանք է՝ փաստ է։
Ինքս, երբևէ որևէ մեկին վիրավորելու համար չեմ գործածել «թուրք» բառը։ Ինչ վերաբերում է վարչապետ կոչեցյալին «թուրք» կոչելուն, որն իսկապես տարածված է, ապա բազմիցս ասել եմ․
-Մի վիրավորեք թուրք ազգին։ Այո՛ նրանք մեր թշնամիներն են, պետք է ճանաչել թշնամուն։ Իսկ մեր թշնամին ՝ անգութ է, դաժան,բայց ոչ ողորմելի և դավաճան ճիվաղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը