02 12 2022

ՔՊ-ն ջնջել է «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը և ավելացրել՝ «Ղարաբաղի հայություն»․ Սաղաթելյան



Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել: Նիստում քննարկվում է՝  «Հայաստան» խմբակցության հեղինակած ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ  Իշխան Սաղաթելյանը նշեց․

«Օրեր առաջ Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է մի հայտարարություն, որով աղավաղել է Ղարաբաղյան հակամարտության ողջ էությունն ու բովանդակությունը և հակահայ բազմաթիվ ձևակերպումներով է հանդես  եկել. Հիմա ընդդիմությունը նախաձեռնել է, որպեսզի ՀՀ ԱԺ-ն հանդես գա հայտարարությամբ՝ դատապարտելով Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունը, ինչպես նաև մի շարք հարցերով տա հիմնական գնահատականները։ Մեր պատրաստած հայտարարությունը երեք սկզբունքի վրա է հիմնված. Առաջին՝ հայտարարությունում հստակ նշվում է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, կարգավիճակի մասին, ինչպես նաև  ՀՀ հանձնառության մասին:

Հայտարարության տեքստը ներկայացվել է ՔՊ խմբակցությանը, իրենք ներկայացրել են իրենց առաջարկությունները: Իրենց առաջարկության մեջ ջնջել են «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը, դրա փոխարեն ավելացրել են «Ղարաբաղի հայություն»:  Որտեղ կա ինքնորոշման իրավունքի իրացում, ջնջել են, ինչպես նաև  Հայաստանի հանձնառության մասը: Այսինքն հայտարարության բուն տեքստն ամբողջությամբ աղավաղել են»,-ասաց  Իշխան Սաղաթելյան

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ