01 12 2022

Աշխատավարձերի ֆոնդը աննախադեպ բարձր է, գործազրկությունն էլ՝ աննախադեպ ցածր. Նիկոլ Փաշինյան



Աշխատաշուկայում այսօր աշխատուժի դեֆիցիտի խնդիր ունենք, և պատմականորեն նվազագույն աստիճանի է հասել գործազրկությունը։ Այս մասին դեկտեմբերի 1-ին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մասնավոր հատվածից ահազանգեր ենք ստանում, որ աշխատող գտնելու պրոբլեմ ունեն»,–ասաց Փաշինյանը։

Նա նաև հույս հայտնեց, որ առաջիկա տարում բարձր տնտեսական աճի տեմպը կպահպանվի, քանի որ աշխատավարձերի ֆոնդը աննախադեպ բարձր է, գործազրկությունն էլ աննախադեպ ցածր:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ