Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը չի կայանա:
«Երեկ Հիքմեթ Հաջիևը (Ադրբեջանի նախագահի օգնական-խմբ.) ինձ տեղեկացրել է, որ իր հետ կապ են հաստատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից և տեղեկացրել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը համաձայնել է միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցության պայմանով։
Դա նշանակում է, որ այդ հանդիպումը չի կայանա»,- ուրբաթ միջազգային խորհրդաժողովում հայտարարել է Ալիևը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը