23 11 2022

Մենք բոլորս շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ. Տոկաեւ

Մենք բոլորս շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ. Տոկաեւ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երեւանյան գագաթնաժողովում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հույս է հայտնել, որ «ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը թույլ կտան կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը»։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Տոկաևը, ելույթ ունենալով գագաթնաժողովում, աջակցել է հայ-ադրբեջանական հակամարտության դիվանագիտական ​​կարգավորմանն ուղղված քայլերին։ 

«Մենք բոլորս շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Մենք հուսով ենք, որ ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը հնարավորություն կտան հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով և կողմերին բերել խաղաղության պայմանագրի ստորագրման», - ասված է Տոկաևի մամլո հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ