ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում նախատեսում է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։ «Այո, հանդիպում պլանավորվում է, իհարկե»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ Ըստ Պեսկովի՝ հանդիպումը նախատեսվում է նոյեմբերի 23-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը