17 11 2022

Ի՞նչ է նախատեսում անել Ադրբեջանը մինչև 2027 թիվը Արցախի օկուպացված տարածքներում

Ի՞նչ է նախատեսում անել Ադրբեջանը մինչև 2027 թիվը Արցախի օկուպացված տարածքներում

Ադրբեջանական հարցերով փորձագետ Գառնիկ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանի պետական՝ այսպես կոչված «Մեծ վերադարձի I պետական ծրագիրը», նախատեսում է մինչև 2027թ-ը Արցախի օկուպացված տարածքներում կառուցել ապօրինի 34,500 հազար բնակարան և անհատական տներ, կառուցվի և վերականգնվի 197 նախակրթարան և կրթական ձեռնարկություններ, կսկսի գործել ԲՈՒՀ-ի 1 մասնաճյուղ(չի հստակեցվում որ ԲՈՒՀ-ի), պետք է բացվեն DOST կենտրոնների 7 մասնաճյուղ, պետք է գործարկվի հիփոթեքային համակարգը, վերաբնակեցվի՝ 34,500 ընտանիք, Բերձորի միջազգային օդանավակայանը շահագործման հանձնել, ինչպես նաև պետք է ձևավորվի առաջնային զբոսաշրջային ենթակառուցվածքը և այլն:

Զարմանալի չէ, որ Ադրբեջանը ակտիվ և հեռանկարային պլաններում ծրագրում է Արցախի օկուպացրած տարածքներում ապահովել.

  1. Օկուպացրած տարածքներում ապահովել միջազգային ներկայություն՝ ինտեգրացիա,
  2. Հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել բնակեցում՝ ներքաղաքական դիվիդետներ շահելու և օգտագործելու համար,
  3. Ունենալ այսպես կոչված կենդանի վահան՝ հնարավոր ռևանշի դեպքում խնդիրը բարդացնելու համար»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ