09 11 2022

Այո՝ «Տաճարը հաղթելու է փողոցին». Գևորգ Դանիելյան

Այո՝ «Տաճարը հաղթելու է փողոցին». Գևորգ Դանիելյան

Իրավաբան, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է.

«Մեր թշնամիները իրենք իրենց կդավաճանեին, եթե բազմիցս չապացուցեին, որ նոյեմբերի 9-ով չի ավարտվել, այլ սկսվել է ցեղասպանության նոր դարաշրջանը, որն ուղեկցվելու է ոչ միայն պատերազմի շանտաժով, զինված հարձակումներով, այլև փափուկ քաղաքականությամբ տարածքներն ու տնտեսությունը յուրացնելով:

Բավ է սին դատողություններ անենք, թե իրականում ով դադարեցրեց այս կամ այն ռազմական ներխուժումը: Վերջին հաշվով, եթե կա մի արտաքին ուժ, ով ի զորու է դադարեցնել, ապա նույնպես կարող էր նաև նախապես կանխել:  Ապավինենք մեր սեփական ուժերին և վարենք խելամիտ, ոչ թե խելացնոր արտաքին քաղաքականություն:

Խոնարհումս ազատագրական պայքարի բոլոր նահատակներին, համբերություն, ուժ ու կորով իրենց ծնողներին ու մերձավորներին, նոյեմբերի 9-ը պատմության մեջ չի մնալու, որպես ամոթի ու պարտության օր, այո՝ «Տաճարը հաղթելու է փողոցին» ...»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ