«Հրապարակ» օրաթերթն այսօր՝ նոյեմբերի 9-ին գրում է, որ երկու օր առաջ կրկին սկսել են զոդել ԱԺ դարպասները, իսկ երեկ արդեն ԱԺ պարիսպների երկայնքով փշալար են անցկացրել:
Թերթը նաև տեղեկացել է, որ պատի երկարությամբ հոսանքալարեր են անցնում, ուստի չի բացառվում՝ կոնցլագերների նման հոսանք միացվի փշալարերին, որ ցանկապատի վրայով ցատկել փորձողները ոչ միայն վնասեն իրենց ձեռքն ու ոտքը, այլեւ հոսանքահարվեն ու զոհվեն ԱԺ պատերի տակ։
Ուշագրավ է, որ 2019թ․ մայիսի 8-ի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը 100 փաստեր բերեց, որտեղ իր իշխանության կարևոր ձեռքբռերում համարեց այն, թե․ «Ազգային ժողովի և նախագահական նստավայրի դռները բաց են հանրության առաջ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը