Արցախի թեման մեծ հաշվով Հայաստանի հարցն է, այնպես չէ, որ Արցախն առանձին է, Հայաստանն՝ առանձին: 5-րդ ալիքին տված հարցազրույցում նշում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«Ինչ վերաբերում է Սոչիի հանդիպման արդյունքներին, այնտեղից մեծ սպասումներ ունենալը միամտություն է շատ պարզ պատճառով՝ Ալիևը Սոչի էր ժամանել դիվանագիտական բայրաքթարով, և այդ բայրաքթարի անունը Նիկոլ Փաշինյան է: Որովհետև Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հաղթաթուղթն է»:
Պատգամավորը նաև ընդգծում է. «Ես համոզված եմ, որ Սոչիում գնացել է հետևյալ խոսակցությունը՝ Պուտինի կողմից ցանկացած առաջարկ, որն արվել է մեր, նաև Ռուսաստանի շահերից բխող, օրինակ՝ խաղաղապահների մանդատի ժամկետի երկարաձգումը, արժանացել է Ալիևի շատ հստակ պատասխանին: Ալիևը հղում է արել Նիկոլ Փաշինյանին և ասել է, որ Նիկոլը Պրահայում ընդունել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, և մենք իրար հետ լեզու ենք գտնում, դու ինչո՞ւ ես խառնվել իրար»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը