«Նոյեմբերի 5-ի միասնության հանրահավաքն արձագանք է՝ Արցախում տեղի ունեցած հանրահավաքին։ Նոյեմբերի 5-ին մենք պետք է ցույց տանք՝ արժանապատիվ ապրելու մեր հավաքական կամքը , պետք է աշխարհին, մեր բարեկամներին ու դաշնակիցերին, նաև՝ մեր թշնամիներին, հակառակորդներն ցույց տանք, որ Նիկոլ Փաշինյանը չէ հայ ժողովուրդը և Փաշինյանն իրավունք չունի հայ ժողովրդի անունից ստորագրելու մի նոր փաստաթուղթ , որով կկորցնենք Արցախը, որով կխախտվեն Հայաստանի հանրապետության սահմանները»,- նման համոզմունք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ ի պատասխան հարցին, թե որքանո՞վ է կարևոր նոյեմբերի 5-ի հանրահավաքը և ինչո՞ւ պետք է քաղաքացին գա հանրահավաքին։
Պատգամավորի խոսքով նոր կապիտուլյացիա ստորագրելու իրավունք Նիկոլ Փաշինյանը չունի․ «Նոյեմբերի 5-ին յուրաքանչյուրն իր ներկայությամբ պետք է ցույց տա, որ կանգնածէ Արցախի կողքին, որ ամուր կանգնածէ ՀՀ սահմաններում և ցույց տա աշխարհին, որ որևէ բանակցություն որ վարում է Փաշինյանը լեգիտիմ չէ, չի արտահայտում հայ ժողովրդի կամքը․ դրանով բազմահազարանոց լինելու փաստը առավել քան կարևոր է, միանշանակ վստահ եմ այդ պատկերն ունենալու ենք»,-ասաց Ագնեսա Խամոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը