03 11 2022

Մի ամբողջ պատերազմ են տանուլ տվել, ընդդիմության պարտությունից են խոսում․ Ագնեսա Խամոյան



«Նոյեմբերի 5-ի միասնության հանրահավաքն արձագանք է՝  Արցախում տեղի ունեցած հանրահավաքին։  Նոյեմբերի 5-ին մենք պետք է ցույց տանք՝  արժանապատիվ ապրելու մեր հավաքական կամքը , պետք է աշխարհին, մեր բարեկամներին ու դաշնակիցերին, նաև՝ մեր թշնամիներին, հակառակորդներն  ցույց տանք, որ Նիկոլ Փաշինյանը չէ հայ ժողովուրդը  և Փաշինյանն իրավունք չունի  հայ ժողովրդի անունից ստորագրելու մի նոր փաստաթուղթ , որով կկորցնենք Արցախը, որով կխախտվեն Հայաստանի հանրապետության սահմանները»,-  նման համոզմունք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝  ի պատասխան հարցին, թե որքանո՞վ է կարևոր նոյեմբերի 5-ի հանրահավաքը և ինչո՞ւ պետք է քաղաքացին գա հանրահավաքին։ 

Պատգամավորի խոսքով  նոր կապիտուլյացիա ստորագրելու իրավունք Նիկոլ Փաշինյանը չունի․ «Նոյեմբերի 5-ին յուրաքանչյուրն իր ներկայությամբ պետք է ցույց տա, որ կանգնածէ  Արցախի կողքին, որ ամուր կանգնածէ  ՀՀ սահմաններում և ցույց տա աշխարհին, որ որևէ բանակցություն որ վարում է Փաշինյանը լեգիտիմ չէ, չի արտահայտում հայ ժողովրդի կամքը․ դրանով բազմահազարանոց լինելու փաստը առավել քան կարևոր է, միանշանակ վստահ եմ այդ պատկերն ունենալու ենք»,-ասաց Ագնեսա Խամոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ