Հայաստանը Սոչիում եռակողմ հանդիպմանն առաջարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատը երկարացնել: Այս մասին ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Տարբերակներ են՝ անորոշ ժամանակով, 20 տարով, 15 տարով, 5 տարով և այլն։ Պետք է ասեմ, որ այդ առաջարկը չընդունվեց, բայց պետք է արձանագրեմ նաև որ, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային», - ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ ակնհայտ է՝ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը խաղաղապահների ներկայությունն է, քանի դեռ չեն ստեղծվել հուսալի մեխանիզմներ ու երաշխիքներ անվտանգության ու իրավունքների ապահովման համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը